15 սեպտեմբերի 2012 - 10:31 AMT
ԱՄՆ համալսարաններում տեղադրված ռումբերի մասին ահազանգերը կեղծ էին

ԱՄՆ Տեխասի և Հյուսիսային Դակոտայի համալսարաններում տեղադրված ռումբերի մասին ահազանգերը կեղծ էին: Համալսարանները ռումբերի առկայության մասին ահազանգերը ստացել էին հեռախոսով: Պայթուցիկ սարքեր համալսարաններում չեն հայտնաբերվել: ՀԴԲ-ն հետաքննում է, թե արդյոք այդ զանգերը կապված էին միմյանց հետ:

Տեղադրված ռումբերի մասին անանուն հաղորդագրությունների պատճառով ոստիկանությունը երեկ տարհանել է Օստին քաղաքում Տեխասի և Ֆրագո քաղաքի Հյուսիսային Դակոտայի համալսարաններում գտնվող մարդկանց: Առայժմ հայտնի չէ, արդյոք երկու դեպքերը կապված են իրար հետ, թե ոչ:

Ասոշիեյթիդ պրես գործակալության տվյալներով, Տեխասի համալսարանում սովորում է 51 հազար, Հյուսիսային Դակոտայի` 14 հազար ուսանող, հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը: