Սեյրան Օհանյան. ՀԱՊԿ ԱԱՀՈւ լուրջ տարածաշրջանային ուժ է և կարող է չեզոքացնել պոտենցիալ սպառնալիքը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել են ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները: Ինչպես բացման խոսքում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զորավարժություններն անց են կացվում ըստ ՀԱՊԿ 2012թ. մարտական պատրաստության պլանի: Ըստ նրա, զորավարժությունները կոչված են զորավարժարան դառնալու ԱԱՀՈւ ուժերի ու միջոցների ձևավորման համար, որոնք այս պահի դրությամբ կազմում են 20 հազար հոգի: «ԱԱՀՈւ-ն արդեն իսկ լուրջ տարածաշրջանային ուժ է և կարող է չեզոքացնել պոտենցիալ սպառնալիքը»,-ասել է նա: Պաշտպանության նախարարը հավելել է, որ վեց պետությունների՝ Հայաստանի, ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերը պատրաստ են համընդհանուր ուժերով դիմակայել այդ երկրների առջև ծառացած մարտահրավերներին: Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ զորավարժությունները կանցնեն բարձր մակարդակով և կհաջողվի կատարել դրված բոլոր առաջադրանքները: Իր հերթին ՀԱՊԿ միավորված շտաբի վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Յակովլևը նշեց, որ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները նշանակալի իրադարձություն են ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ Հայաստանի համար: «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հինավուրց հայկական հողում մեզ ցուցաբերած հյուրընկալության համար»,-ասել է նա: Զորավարժությունները կընթանան սեպտեմբերի 15-19 «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման կլինի ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միացյալ խմբավորումների համատեղ գործողությունները պայմանական հակառակորդի հարձակման պայմաններում ու անցումը հակահարձակման: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |