Օբամա. ԱՄՆ ամեն ինչ կանի պաշտպանելու համար արտերկրում իր դեսպանությունները![]() 15 սեպտեմբերի 2012 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներն ամեն ինչ կանեն պաշտպանելու համար արտերկրում գտնվող դեսպանությունները և կստիպեն օրենքի առջև պատասխան տալ բոլոր նրանց, ով հարձակումներ է կատարում ԱՄՆ քաղաքացիների վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Բենգազիից զոհված դիվանագետների դիերով ինքնաթիռի դիմավորման սգո արարողության ժամանակ: Սեպտեմբերի 11-ին Լիբիայի այդ քաղաքում սպանվեցին ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսն ու ԱՄՆ դեսպանատան երեք աշխատակիցներ: Օբաման հավաստիացրել է, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումներին արժանի պատասխան կտրվի: Նախագահի այս ելույթը յուրօրինակ պատասխան էր նախագահության թեկնածու Միթ Ռոմնիին, որն օգտագործում է իրադարձությունները արաբական երկրներում Օբամայի վարչակազմին «աշխարհում առաջատարի դերը» կորցնելու մեջ մեղադրելու համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |