Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը դատապարտել է Աաֆարովին հերոսացնելու Ադրբեջանի անընդունելի քայլը

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը դատապարտել է Աաֆարովին հերոսացնելու Ադրբեջանի անընդունելի քայլը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին շարունակվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կիպրոս: Նախարար Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Յիանակիս Օմիրուի հետ:

Ինչպես նշում է ԱԳՆ մամլո ծառայությունը, զրուցակիցները նշեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ինտենսիվ համագործակցությունը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը մեծապես նպաստում են միջպետական հարաբերությունների զարգացմանը և ժողովուրդների միջև բարեկամության խորացմանը:

Յիանակիս Օմիրուն և Էդվարդ Նալբանդյանը կարևորեցին կիպրահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկկողմ փոխգործակցության ամրապնդման գործում:

Հայաստանի արտգործնախարարը Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, Արևելյան գործընկերության ձևաչափում տեղի ունեցող գործընթացներին Հայաստանի մասնակցությունը:

Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը խստորեն դատապարտեց մարդասպան Սաֆարովին ազատ արձակելու և հերոսացնելու Ադրբեջանի իշխանությունների անընդունելի քայլը՝ ընդգծելով, որ Կիպրոսի խորհրդարանը լիովին սատարում է սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդարանի կողմից այդ հարցով ընդունված բանաձևը:

Հանդիպմանն անդրադարձ եղավ կիպրական հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Կիպրոսի Հանրապետության և միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերին, և այդ հարցում կղզու հյուսիսային հատվածը օկուպացրած Թուրքիայի ապակառուցողական կեցվածքին:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ Կիպրոսի խորհրդարանի ղեկավարի և Հայաստանի արտգործնախարարի ճեպազրույցը լրագրողների հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---