Առաջին անգամ ՀԱՊԿ ԱԱՀՈւ զորավարժություններին կմասնակցեն անօդաչու սարքեր![]() ![]() PanARMENIAN.Net - ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները Հայաստանում պլանային են և կապված չեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետ, հայտարարել է լրագրողներին ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնուտդինովը: Ըստ նրա, ԱԱՀՈւ զորավարժությունները Հայաստանում անցկացնելու մասին որոշումը կայացվել է դեռևս 2011թ. դեկտեմբերին ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների ու ԱԽ քարտուղարների խորհրդի նիստում: Իր հերթին, ՀԱՊԿ միավորված շտաբի վարչության պետ գեներալ-մայոր Անատոլի Յակովլևը նշեց, որ զորավարժություններն ուղղված են ՀԱՊԿ անդամ երկրների վարչական մարմինների համակարգված գործողությունների կատարելագործմանը: Ըստ նրա, զորավարժություններին կմասնակցեն մոտ 2 հազար զինծառայողներ, 500 միավոր տեխնիկա, ավիացիա, ինչպես նաև առաջին անգամ ԱԱՀՈւ զորավարժություններին կմասնակցեն նաև անօդաչու սարքեր: Նա նշել է, որ զորավարժությունների ժամանակ մեծ ուշադրություն կդարձվի հակաօդային պաշտպանությանը: ՀԱՊԿ ԱԱՀՈւ համատեղ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները կանցնեն Հայաստանում սեպտեմբերի 15-19-ը «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման կլինի ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միացյալ խմբավորումների համատեղ գործողությունները պայմանական հակառակորդի հարձակման պայմաններում ու անցումը հակահարձակման: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |