«Արտիստ» ֆիլմի համար «Օսկարի» արժանացած ռեժիսոր Միշել Խազանավիչուսը կարող է զբաղվել 30-ականների Գերմանիայի մասին պատմող ֆիլմի էկրանավորմամբ, հաղորդում է Deadline.com պորտալը: Որպես ֆիլմի հիմք է վերցավծ ամերիկացի գրող Էրիկ Լարսոնի «Գազանների այգում» ստեղծագործությունը:
Ֆիլմի պրոդյուսերներից մեկն է Թոմ Հենքսը, ով նաև նկարահանվում է ֆիլմում: