Ջութակահար Ռուբեն Ահարոնյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի![]() 17 սեպտեմբերի 2012 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Անվանի երաժիշտ, ՀՀ ժողովրդական արտիստ Բորոդինի անվան քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևի` ոսկե մեդալի: Նախարարության ժամանակակից արվեստների վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը պարգևը հանձնեց հռչակավոր քառյակի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգից առաջ: Համաձայն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանի, մեդալը շնորհվեց հայ երաժշտարվեստում ծանրակշիռ ավանդի և ծննդյան 65-ամյակի առթիվ: Ռուբեն Ահարոնյանը ծնվել է 1947թ. Ռիգայում (Lիտվա): Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (դաս.` Յու. Յանկելևիչ) և ասպիրանտուրան (դաս.` Լ. Կոգան): Ջութակահարը միջազգային մրցույթների դափնեկիր է: 1971-1996թ. եղել է Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1982-1996թ. Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր: 1996թ. տեղափոխվել է ՌԴ և դարձել Բորոդինի անվան լարային քառյակի առաջին ջութակահարը: Որպես մենակատար, Ռուբեն Ահարոնյանը շրջագայություններով հանդես է եկել նախկին ՍՍՀՄ և ՌԴ քաղաքներում , ԱՊՀ-ի, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի տարբեր երկրներում: Խաղացանկում ունի ջութակի համար գրված համաշխարհային գլուխգործոցներ և նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |