«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը հունամիտար օգնությամբ ինքնաթիռ է ուղարկում Սիրիա![]() 18 սեպտեմբերի 2012 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնությունը մոտ օրերս հունանիտար օգնությամբ ինքնաթիռ կուղարկի Սիրիա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին հասարակական նախաձեռնության նախաձեռնող անդամներ ԱԺ պատգամավոր ու Համազգային հիմնադրամի նախագահ Վահան Հովհաննիսյանը և Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը: Լիլիթ Գալստյանը նշեց, որ նախաձեռնության հանրային ազդարարումը թեև այսօր է, սակայն դրա ընթացքում արդեն բավականին գործ է արվել, որին միացել են բազմաթիվ ՀԿ-ներ և գործարարներ. «Առաջին մեկ մլն դրամ ներդրումն արդեն կատարվել է, պարենը արդեն պատրաստ է, սակայն դեռևրս դեղորայքի և այլ պարագաների կարիք կա»: «Օգնիր եղբորդ» հասարական նախաձեռնություն ստեղծելու գաղափարը ՀՅԴ-ինն է, սակայն, ինչպես նշեց Վահան Հովհաննիսյանը, դա չի քաղաքականացվելու.«Այս նախաձեռնությունը հասարարական է, սակայն ամենաակտիվն այս հարցում ՀՅԴ-ն է, Արցախից էլ է մեծ օգնություն եկել»: Վահան Հովհաննիսյանը նշում է, որ կա մտավավախություն, որ տարբեր ուժեր կողմից շահարկումներ կլինեն, Սիրիայի ներքին գործերին խառնվելու մասին խոսակցություններ, սակայն բանակցություններ են տարվում սիրիական բոլոր կողմերի հետ՝ անախորժություններից խուսափելու համար: Լիլիթ Գալստյանն էլ նշեց, որ նախաձեռնությունը հումանիտար աջակցություն է տրամադրելու ոչ միայն Սիրիայի հայկական համայքնին, այլև Սիրայի յուրաքանչյուր կարիքավոր ընտաիյնքի՝ անկախ ազգային պատկանելությունից: «Շուտով կլինի նաև բարեգործական համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում, որը կուղեկցվի դրամահավաք մարաթոնով»,-ասաց Գալստյանը: Նախաձեռնության համար ստեղծված հաշվերահամարն է ԱՌԵԿՍԻՄԲԱՆԿ: 23800 AMD 01157620300, 23800 USD 01157620401: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |