18 սեպտեմբերի 2012 - 20:36 AMT
Պաշտոնական Կիևը պատրաստվում է կառուցել հեղուկ գազի ընդունման սարքավորում

Իսպանական Enagas և ամերիկյան Excelerate Energy ընկերությունները հետաքրքրված են ուկրաինական Յուժնի նավահանգստում բնական հեղուկ գազի ընդունման համար նախատեսված տերմինալի կառուցմամբ: Տվյալ ընկերությունները պատրաստ չեն միջոցներ ներդնել նախագծում, սակայն կարող են սարքավորումներ տրամադրել:

Այդ կերպ Ուկրաինան հույս ունի հեղուկ գազի ներկրման միջոցով կրճատել կախվածությունը ռուսական գազից:

Որպես նախագծի մասնակից, իրենց ծառայություններն են առաջարկում նաև թուրքական Botas և Egagas: