Հարվարդի համալսարանի պրոֆեսորը ներկայացրել է սենսացիոն փաստաթուղթ` «Քրիստոսի կնոջ» մասին պապիրուսի կտոր![]() 19 սեպտեմբերի 2012 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում լայն հասարակությանը ներկայացվել է սենսացիոն պատմական փաստաթուղթ` «Քրիստոսի կնոջ» հիշատակությամբ պապիրուսի կտոր: Այդ փաստաթուղթը երեքշաբթի օրը ներկայացրել է աշխարհին Հարվարդի համալսարանի աստվածաբանության դպրոցի պրոֆեսոր Քարեն Քինգը (Karen L. King): Խոսքը գնում է հին ղպտական պապիրուսի կտորի մասին, որի վրա գրված են հին քրիստոնեական սաղմոսի 8 տողեր: «Հիսուսն ասաց նրանց. «իմ կինը» և «նա ընդունակ կլինի դառնալ իմ աշակերտը», հաղորդում է ՌՒԱ Նովոստին: Քրիստոնեական աղբյուրների համաձայն, Հիսուսը սկզբից ընտրել է 12 շատ մտերիմ աշակերտ-առաքյալների, իսկ հետո ևս 70 մերձավորների, որոնց նույնպես անվանում են առաքյալներ: Խաչելության պահին Քրիստոսն ուներ ավելի քան 500 հետևորդներ: ew York Times-ի տվյալներով, փորձագետների առաջին գնահատականները թույլ են տալիս ենթադրել, որ այս փաստաթուղթն իսկական է: Եթե դա իսկապես այդպես է, ապա հասարակությունում կրկին կսկսվի Հիսուսի և Մարիա Մագդաղենացու միջև հարաբերությունների ակտիվ քննարկում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |