19 սեպտեմբերի 2012 - 13:58 AMT
Կրթության նախարարը վստահեցնում է` սիրիահայ աշակերտները մանկավարժների ուշադրության կենտրոնում են

Սիրիահայ աշակերտները մանկավարժների ուշադրության կենտրոնում են: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Դպրոցի տնօրեններին կարգադրվել է արևելահայերենի լրացուցիչ անվճար դասընթացներ կազմակերպել սիրիահայ աշակերտների համար: Սիրիահայ երեխաները հաճախում են հայկական դպրոցներ, և նրանց բավարար պայմաններ են ապահովելու սոցիալիզացիայի, հասարակության մեջ ինտեգրվելու համար: Բացի այդ, այս տարի մեծ թվով կրթաթոշակներ բաժին են հասել սիրիահայերին, իսկ բուհերի վճարովի համակարգում սովորող սիրիահայ ուսանողներին արտոնվել է վճարել նույն գումարը, ինչ ՀՀ քաղաքացի ուսանողներն են վճարում»,- տեղեկացրել է նախարարը: