Սոչիի Օլիմպիադայի մեկնարկից 500 օր առաջ Ռուսաստանում լայնածավալ միջոցառումներ կանցնեն

Սոչիի Օլիմպիադայի մեկնարկից 500 օր առաջ Ռուսաստանում լայնածավալ միջոցառումներ կանցնեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանը կմոտենա հերթական օլիմպիական սահմանագծին՝ մինչև երկրի պատմության մեջ առաջին Ձմեռային օլիմպիադան կմնա 500 օր:

«Սոչի-2014» կազմկոմիտեն լայնածավալ միջոցառումներ է կազմակերպել այդ հանդիսավոր օրը նշելու համար՝ Արխանգելսկից մինչև Վլադիվոստոկ:

Տարբեր մարզային ու երաժշտական միջոցառումներ կանցնեն 17 քաղաքներում: Տոնակատարության գագաթնակետը կլինեն օլիմպիական մեկնարկն ու համառուսաստանյան ֆլեշմոբը:

Շուրջ 12 հազար կամավորներ կմասնակցեն հսկայական փազլների հավաքմանը իրենց քաղաքների հրապարակներում, մարզադաշտերում և մարզահամալիրներում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---