Մոսկվայում սեպտեմբերի 21-23-ին տեղի կունենա հայկական ապրանքների «Ոսկե նուռ» տոնավաճառը

Մոսկվայում սեպտեմբերի 21-23-ին տեղի կունենա հայկական ապրանքների «Ոսկե նուռ» տոնավաճառը

PanARMENIAN.Net - Մոսկվայի կենտրոնում սեպտեմբերի 21-23-ին տեղի կունենա հայկական ապրանքների և ապրանքարտադրողների «Ոսկե նուռ» տոնավաճառը: Հեղափոխության հրապարակում Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունները, մասնավոր ձեռնարկատերերը մոսկվացիներին և հյուրերին կցուցադրեն օրիգինալ արտադրանք, որը Ռուսաստանում մեծ հաջողություն է վայելում:

Գունեղ ազգային փառատոնի շրջանակներում, որն անցկացվում է Երևանի կողմից Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի բաժնի աջակցությամբ, պլանավորված է հարուստ մշակութային ծրագիր, որին կմասնակցեն արտիստներ, արվեստի վարպետներ և պարային համույթներ Հայաստանից:

«Տոնավաճառի նպատակն է հայկական ապրանքների տարածումը, Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար կապերի զարգացումը»,- ասվում է Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի բաժնի մամլո հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---