19 սեպտեմբերի 2012 - 17:47 AMT
Հրաչյա Թամրազյանը կմասնակցի Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար բաց մրցույթին

«Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի» ներկայիս տնօրեն Հրաչյա Թամրազյանը կդնի իր թեկնածությունը` Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար ՀՀ ԿԳՆ կողմից հայտարարված մրցույթում: Այս մասին նա ասաց PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում` հավելելով, որ լրանում է նրա պաշտոնավարման 5 տարին: «Կարգն է այդպես: Ամեն հինգ տարին մեկ Մատենադարանի նոր տնօրեն է ընտրվում: Իմ հինգ տարին արդեն լրացավ», - ասաց Թամրազյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այսօր հայտարարել է բաց մրցույթ` «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: