Արցախում հրաժարվում են տնտեսական զարգացման նախարարությունից![]() 19 սեպտեմբերի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում պատգամավորների հավանությանն արժանացավ արդարադատության նախարարի պաշտոնականատար Նարինե Նարիմանյանի ներկայացրած՝ «Կառավարության կառուցվածքի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ ուժը կորցրած են ճանաչվում օրենքի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և տնտեսական զարգացման նախարարությանը վերաբերող կետերը: Սա նշանակում է, որ այսուհետ չի լինելու ոչ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոն, ոչ էլ տնտեսական զարգացման նախարարություն։ Այսպիսով նախարարությունների թիվը 12-ից դառնում է 11։ Նախագծի որոշ կետեր էլ նոր խմբագրությամբ են շարադրվում, ըստ որոնց՝ սոցիալական ապահովության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը և զբոսաշրջության վարչությունը վերանվանվում են համապատասխանաբար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության, հայտնում է Karabakh-open.info-ն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |