7 հայ սամբիստներ կմասնակցեն կրտսեր տարիքի պատանիների ԵԱ![]() 19 սեպտեմբերի 2012 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-24-ը Էստոնիայում կանցկացվի սամբոյի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու համար սեպտեմբերի 20-ին Տալլին կմեկնի նաև Հայաստանի հավաքականը: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն Սուրիկ Հակոբյանը (42 կգ) Դավիթ Խաչատրյանը (46 կգ), Էռնեստ Հայրապետյանը (55 կգ), Սերգեյ Կարապետյանը (66 կգ), Մարատ Գրիգորյանը (78 կգ), Յուրիկ Ասատրյանը (84 կգ) և Հովհաննես Ղուկասյանը (+84 կգ): Հայ պատանի սամբիստների հետ Եվրոպայի առաջնությանը կմեկնեն նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |