ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են Գյումրիում 102-րդ ռուսական բազայի օրինական ապահովման հարցը![]() 19 սեպտեմբերի 2012 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-19 ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի պաշտոնական այցը Հայաստան պլանային էր` 2012թ ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության շրջանակներում: «Այս այցը որոշակի խթան է հանդիսանում հայ-ռուսական հարաբերությունների համար, ինչը կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը»,-հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ` ՌԴ պաշտպանության նախարարի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում: Օհանյանի խոսքով, իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև այսօր Հայաստանում ավարտված ՀԱՊԿ ԱԱՕՈւ «Համագործակցություն-2012» զորավարժությունների վերաբերյալ հարցեր: Մասնավորապես, նա ընդգծել է Գյումրիում 102-րդ ռուսական բազայի օրինական ապահովման հարցը: Ընդ որում, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ Հայաստանը ոչ մի այլ երկրի հետ չունի նույնքան զարգացած իրավական բազա, որքան Ռուսաստանի: Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ՀԱՊԿ ԱԱՕՈւ զորավարժությունների ընթացքում իրականացվել են բոլոր նախանշված խնդիրները, և որ զորքերը «ցուցադրել են պատրաստվածության և վարժված լինելու բարձր մակարդակ»: Ըստ նրա, իրենք Սեյրան Օհանյանի հետ քննարկել են հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, 102-րդբազայի, ՌԴ ԶՈւ վերակազմակերպման շրջանակներում Հայաստանին ռուսական 10 օբյեկտներ փոխանցելու, ինչպես նաև 2012թ համագործակցության ծրագրին առնչվող հարցեր: «Հայաստանի հետ հարաբերությունները գնահատում եմ, որպես բարեկամական, ռազմավարական: ՌԴ և Հայաստանի միջև փոխհարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակում, համենայն դեպս, ռազմական համագործակցության շրջանակներում: Կարող եմ ասել, որ մենք լուծում ենք խնդիրներ, որոնք դրված են մեր և մեր նախագահների առջև»,-ընդգծել է Սերդյուկովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |