Սլովենիան կցանկանար, որ ղարաբաղյան խնդիրը լուծվեր խաղաղ ճանապարհով![]() 19 սեպտեմբերի 2012 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Սլովենիան սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ասել է Բաքվում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, տեխնոլոգիաների և տնտեսական զարգացման նախարար Ռադովան Զերժավինը: «Սլաովենիան կցանկանար, որ այս խնդիրը լուծվեր խաղաղ ճանապարհով և, բնականաբար, տեսնելով այս սարսափելի իրադարձությունները, զղջում և ցավում ենք տեղի ունեցածի համար»,-ասել է նա, հաղորդում է Թրենդը` չմանրամասնելով, թե «սարսափելի իրադարձություններ» ասելով, ինչ նկատի ուներ Զերժավինը: «Մենք ապրում ենք 21-րդ դարում, և, իհարկե, այս սարսափելի պատկերները որևէ կերպ չեն կարող առնչվել ժամանակակից կյանքին»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |