Կահիրեում Ֆրանսիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել![]() 19 սեպտեմբերի 2012 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին տասնյակ մարդիկ են հավաքվել Կահիրեում Ֆրանսիայի դեսպանատան մոտ` բողոքելով ի հայտ եկած ծաղրանկարների դեմ: Անվտանգության ուժերը պահապաններ են նշանակել դիվանագիտական ներկայացուցչության շրջակայքում` անկարգություններ թույլ չտալու նպատակով: Ֆրանսիական «Շարլի Էբդո» սատիրիկական ամսագրում, որը վաճառքի է հանվել չորեքշաբթի օրը, հրապարակվել են Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները: «Mahomet fait du cin ma» վերնագրով նկարների շարքը նվիրված է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին: Կապված ծաղրանկարների ի հայտ գալու հետ, ֆրանսիական իշխանություններն ամրացնում են արտասահմանուm իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |