Պակիստանում ուրբաթ օրը Մուհամմեդ մարգարեին նվիրված ազգային տոն է

Պակիստանում ուրբաթ օրը Մուհամմեդ մարգարեին նվիրված ազգային տոն է

PanARMENIAN.Net - Պակիստանում ուրբաթ օրը կճանաչվի Մուհամմեդ մարգարեին նվիրված ազգային տոն: Այս կերպ Պակիստանի իշխանությունները որոշել են պատասխանել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին:

Իշխանությունները որոշել են ուրբաթ օրը հայտարարել «մարգարեի հանդեպ սիրո արտահայտման օր», մինչդեռ որոշ կուսակցություններ կոչ են արել առաջիկա ուրբաթ օրը նոր բողոքի ակցիաներ կազմակերպել ֆիլմի դեմ:

Պակիստանի, Աֆղանստանի և Բանգլադեշի իխանությունները արգելափակել են YouTube-ի հասանելիությունը, որտեղ տեղադրված են ֆիլմի որոշ հատվածներ, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---