Բաշար Ասադ. Այն դավադրությունը, որին ընդդիմանում է Սիրիան, ուղղված է ոչ միայն վերջինիս, այլ նաև բոլոր ընդդիմադիր ուժերին![]() 19 սեպտեմբերի 2012 - 21:00 AMT PanARMENIAN.Net - Այն դավադրությունը, որին ընդդիմանում է Սիրիան, ուղղված է ոչ միայն վերջինիս, այլ նաև բոլոր ընդդիմադիր ուժերին, չորեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Այժմ ընթացող պատերազմն ուղղված է ոչ միայն Սիրիայի դեմ, այլ նաև ամբողջ ընդդիմադիր ճամբարի»,-Դամասկոսում Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի հետ կայացած հանդիպմանն ասված Ասադի խոսքը մեջբերում է ՍԱՆԱ գործակալությունը: Տարածաշրջանում Իրանը Սիրիայի հիմնական դաշնակիցն է: Այսպես կոչված «ընդդիմադիր ճամբարում են» Իրանը, Սիրիան, Լիբանանի շիական «Հեզբոլլահ» խմբավորումը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը: Նախագահ Ասադն ընդգծել է, որ սիրիացիները գնահատում են այն ջանքերը, որոնք ներդնում է Իրանը սիրիական ճգնաժամը լուծելու համար: Դամասկոսը հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել բոլոր նախաձեռնությունները, եթե դրանց ետևում «Սիրիային անկեղծորեն օգնելու ցանկություն, վերջինիս ինքնիշխանությունը հարգելու և արտաքին միջամտությունից հրաժարվելու միտումներ կան», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |