Հայկական «Poker.am» ֆիլմը հոկտեմբերի 4-ին կբարձրանա մեծ էկրան![]() 20 սեպտեմբերի 2012 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Poker.am» ֆիլմը հոկտեմբերի 4-ին կբարձրանա մեծ էկրան: Շուրջ 2 ամիս տևած նկարահանումներն ավարտվել են, և կինոկատակերգությունը հետարտադրական փուլում է: Կինոնկարը սուր ու լարված սյուժեով զվարճալի կատակերգություն է, որտեղ կան սիրային խճճված պատմություններ` ճակատագրական գեղեցկուհիների մասնակցությամբ, մեքենաների առևանգում և հետապնդման տեսարաններ, պոկերի գրավիչ ու դրամատիկ մրցապայքար… և այս ամենի վերջում` հաղթանակ: Ֆիլմի գլխավոր հերոսն աշխատում է քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում: Նա պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել իր սիրեցյալին և այդ առիթով ձեռք է բերել անհրաժեշտ ամեն ինչ, անգամ նոր փողկապ` էլեկտրիկ-կապույտ գույնի: Բայց հանգամանքներն այլ կերպ են զարգանում, և գլխավոր հերոսը հայտնվում է նախ զավեշտալի, իսկ հետո` արդեն վտանգավոր իրավիճակներում: Վրա հասած անախորժությունները լուծելու համար նա ստիպված է լինում է'լ ավելի խենթ քայլեր ձեռնարկել: Նրա համարձակությունը զարմացնում է ընկերոջը, զայրացնում հարսնացուին և խուճապի մատնում կազմակերպված հանցախմբին… Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան, գործադիր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան: Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանն ու Ռուբեն Ջաղինյանը: Ֆիլմում նկարահանվել են Հովհաննես Ազոյանը, Լիկա Էլբակյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, Խորեն Լևոնյանը, Արտաշես Ալեքսանյանը, ինչպես նաև վրացի դերասաններ Շորենա Բեգաշվիլին, Զուրա Գաչեչիլաձեն, Ջաբա Կիլաձեն, Նիկա Արաբիձեն, Խվիչա Մագլակելիձեն և այլք: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |