Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը հավակնելու է «Օսկարի» ` «օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում![]() 20 սեպտեմբերի 2012 - 22:07 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը հավակնելու է Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակին` «օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս մասին «Իզվեստիային» է հաղորդել Օսկարի ռուսական կոմիտեի նախագահ Վլադիմիր Մենշովը: «Սպիտակ վագրը» Կարեն Շահնազարովի ամենազանգվածային ֆիլմն է: Այն նկարահանվել է Իլյա Բոյաշովի «Տաքսիստ» պատմվածքի մոտիվներով: Ֆիլմը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձություններին: Քվերակության արդյունքում Շահնազարովի ֆիլմն արժանացել է ձայների մեծամասնությանը: Քվեարկության արդյունքները պաշտոնապես պետք է հայտարարվեն վաղը: Թեկնածու-ֆիլմ էր համարվում նաև Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստը», որը նախորդ տարվա սեպտեմբերին նվաճել էր Վենետիկյան կինոփառատոնի «Ոսկե առյուծը»: «Օսկար» մրցանակի 24 կատեգորիաների թեկնածուները կհայտարարվեն 2013թ հունվարի 10-ին: Ամերիկյան կինոարվեսների ակադեմիայի մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ փետրվարի 24-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |