Էդուարդ Շարմազանով. Ալիևի հայտարարությունն ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանություն![]() 22 սեպտեմբերի 2012 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է, որ անկախության ժամանակահատվածի վրա հայացք նետելով կարելի է տեսնել, որ այս 20 տարիների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև անդունդն ավելի է մեծացել: Ալիևի այս հայտարարության կապակցությամբ կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ինքնախոստովանություն: Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբերությունը գնալով մեծանում է… Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատմամբ` Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանը՝ հորից որդի ժառանգաբար փոխանցվող ավտորիտար պետություն: Այսօր Հայաստանում խրախուսվում են ժողովրդավարական արժեքները, իսկ Ադրբեջանում՝ ռասիզմն ու ֆաշիզմը: Ավելին` աշխարհի ամենաազդեցիկ երկրների ղեկավարները բարձր են գնահատում Հայաստանի իշխանությունների` տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը, միևնուն ժամանակ` անխնա քննադատության ենթարկելով Ադրբեջանի ղեկավարի հակահումանիստական քայլը: Մեզ համար հերոսներ են մեր շախմատի հավաքականի տղաները, իսկ նրանց համար` քնած զինվորին կացնահարողը: Իսկապես տարբերությունը շատ մեծ է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |