Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը

Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա   «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք»  ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը: 2003թ.-ից ի վեր «Տեղեկատվության ազատաության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ նախաձեռնել է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն՝ գնահատելու համար Հայաստանում գործող գերատեսչությունների հրապարակային և բաց աշխատանքը, և քննադատելու փակ և գաղտնի աշխատաոճը:

Դրական մրցանակակիրներին հանձնվում են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ բացասական մրցանակակիրներին` կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ:

Մրցանակակիրներին որոշում է տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, լրագրողներից, ոլորտի փորձագետներից կազմված անկախ ժյուրին: Ժյուրիի անդամներն ամփոփում են իրենց և ԻԱ կենտրոնի մոնիտորինգների արդյունքները, քննարկում են նաև կենտրոնի եռամսյակային Սև ցուցակները, որում ընդգրկվում են տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաներն ու գերատեսչությունները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---