2012-ի հոկտեմբերի 30-ից սկսած «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթները դեպի Գերմանիայի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Ֆրանկֆուրտ:
Մայնի երկու ափերին ընկած քաղաքը Եվրոպայի խոշորագույն տրանսպորտային և ֆինանսական կենտրոնն է:
Ֆրանկֆուրտի օդանավակայանը (Fraport) մայրցամաքային Եվրոպայի ամենամեծ օդանավակայանն է և Եվրոպայի մեծությամբ երկրորդ օդանավակայանը անգլիական Հիթրոուից հետո:
«Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ U8 103/104 չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ շաբաթվա երկրորդ օրերին»,- ասվում է ավիաընկերության մամլո ծառայության հաղորդագրությունում: