Մեկնարկել են կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի մշակման աշխատանքները![]() 24 սեպտեմբերի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ մեկնարկել են հասարակական տրասպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի ծրագրային մշակման աշխատանքները, զուգահեռաբար դիտարկվում է կանգառասրահներում WiFi համակարգի ապահովման հնարավորությունը: Այսօր քաղաքապետարանոևմ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակԱրտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը քաղաքապետին զեկուցել է, որ ավարտական փուլին է մոտենում մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ընթացիկ տարում նախատեսված 7 վերգետնյա հետիոտն անցումների կառուցումը: Խորհրդակցության ընթացքում հայտնի է դարձել նաև, որ քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից գույքահարկի հետ կապված խնդիրների պարզաբանման, ինչպես նաև դիմումների ընդունման նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ կընդլայնվեն «Մեկ պատուհան» համակարգի ծառայությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |