Վրաստանի ԱԳՆ ոչ ոք չի դիմել առ այն, որ բանտում տուժածների թվում եղել է նաև ՀՀ քաղաքացի![]() 24 սեպտեմբերի 2012 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ ոչ ոք պաշտոնապես չի դիմել մեկ այլ երկրի քաղաքացու մարդու իրավունքների խախտման կապակցությամբ, հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն սեպտեմբերի 24-ի ճեպազրույցում: Այդպես է նա մեկնաբանել որոշ հայկական ՈԿԿ-ների և իրավապաշտպանների այն ենթադրությունները, որ հայազգի կալանավորը, որը ևս կա Թբիլիսիի թիվ 8 Գլդանի բանտում կալանավորների խոշտանգումների մասին տեսանյութի կադրերում, կարող է լինել ոչ թե Վրաստանի, այլ ՀՀ կամ այլ երկրի քաղաքացի՝ դատելով նրա բարբառից: «Եթե առկա է լինում այլ պետության քաղաքացու իրավունքների խախտում, որպես կանոն, այդ երկրի ԱԳՆ-ն առնվազն հետաքրքրություն է հայտնում ու տեղեկություն պահանջում: Ըստ կոնկրետ փաստի, մեր պաշտոնակիցներից ոչ ոք մեզ չի դիմել»,-հայտարարել է Կալանդաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: Սեպտեմբերի 18-ից սկսած Վրաստանի ողջ տարածքով բողոքի ցույցեր անցան այն բանից հետո, երբ ընդդիմադիր հեռուստաալիքները կալանավորների խոշտանգումների կադրեր ցուցադրեցին: Վրաստանի նախագահը խոստացել է պատժել կտտանքների բոլոր մասնակիցներին: Հրաժարական տվեց Վրաստանի պատժամիջոցների իրականացման և իրավականա օժանդակության նախարար Խաթունա Կալմախելիձեն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |