Երգիծական ժանրի ռուս դերասանուհի Ելենա Վորոբեյը սեպտեմբերի 27-ին և 28-ին մենահամերգ կտա Երևանում: Արտիստուհին ելույթ է ունենալու «Աստղային վրաերթ» հումորային-երգիծական շոու-ծրագրով:
Ինչպես հայտնում է Toms.am-ը, ներկայացման տևողությունը 2 ժամ է, առանց ընդմիջման:
Հանդիսատեսին սպասվում են ռուսական էստրադայի աստղերի նմանակումներ, երգիծական-հումորային բնույթի մանրապատումներ: Շոուի ամբողջ ընթացքն ուղեկցվելու է ժամանակակից էստրադային ռիթմիկ և բոլորիս հանրածանոթ երաժշտությամբ:
Շոուի կենտրոնական դեմքը Վորոբեյն է՝ օժանդակող մասնակիցներով:
Տոմսերի գինը տատանվում է 3000-15.000 դրամի սահմաններում: Հիշեցնենք, որ Ելենա Վորոբեյն առաջին անգամ Հայաստան էր եկել ապրիլին, լատվիացի հայտնի դերասան Իվար Կալնինշի, Դմիտրի Մալաշենկոյի և Միրոսլավա Կարպովիչի հետ՝ ներկայացնելով «Ինչ են ուզում տղամարդիկ» կատակերգությունը: