Հունական ԶԼՄ-ներն անցկացնում են 24-ժամյա գործադուլ՝ ի նշան ծախսերի կրճատման վերաբերյալ կառավարության կոշտ միջոցների դեմ բողոքի:
Մասնավոր և պետական հեռուստաալիքները և ռադիոկայանները չեն թողարկում նորություններ և ժամանցային հաղորդումներ: Լրատվական կայքերի մեծամասնությունը չի թարմացվում:
Երեքշաբթի առավոտյան Հունաստանում լույս չեն տեսնի թերթերը: Գործադուլներն անցկացվում են համընդհանուր 24-ժամյա գործադուլից երկու օր առաջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: