Բելգիայում տեղի է ունեցել «YES HAY EM, YES I AM» խորագրով փառատոն![]() 24 սեպտեմբերի 2012 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում «ԱՐԴԻԱ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Բելգիայում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ «YES HAY EM, YES I AM» խորագրով փառատոն: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, միջոցառման առաջին մասը` գիտաժողովը, նվիրված էր հայի ինքնությանը բնորոշ հատկանիշներին ու առկա խնդիրներին: Ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Բելգիայի Թագավորությունում հայ առաքելական եկեղեցու հովվապետ Զատիկ Վարդապետ Ավետիքյանը, «ԱՐԴԻԱ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Վարդանյանը, Հոլանդիայի «Աբովյան» մշակութային կենտրոնի նախագահ Մաթո Հախվերդյանը և այլք: Բանախոսներն իրենց ելույթներում հիմնականում անդրադարձան ազգային ինքնության պահպանմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին, ինչպես նաև սփյուռքահայությանը հուզող այլ հիմնախնդիրներին: Գիտաժողովին հաջորդեց մշակութային փառատոնը՝ երգի-պարի համույթների, հայ արվեստագետների և անհատ կատարողների մասնակցությամբ: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց Արսեն Հակոբյանի հեղինակած «Արարատից Եվրոպա» փաստապատմագրական ֆիլմը: Միջոցառմանն, ի թիվս Բելգիայում բնակություն հաստատած հայերի և բելգիահայությունը ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների, ներկա էին Գերմանիայից և Նիդերլանդներից ժամանած հայեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |