Թուրքիան «ակնդետ հետևում է» Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին օրենքի հնարավոր քննարկմանը![]() 25 սեպտեմբերի 2012 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան «հետևում է» Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենքի հնարավոր կրկնակի քննարկմանը, ասել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը, հաղորդում է «Անադոլուն»: Նրա խոսքով, Փարիզում Թուրքիայի դեսպանատունն ուշադիր հետևում է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծն օրակարգում ընդգրկելու հարցի շուրջ իրադարձությունների զարգացմանը: Այսօրվա դրությամբ Թուրքիան տեղեկատվություն չի ստացել այդ հարցի կրկնակի քննարկման մասին: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ: Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին: Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |