Լույս է տեսնում անվանի բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի առաջին վեպը մեծահասակների համար![]() 27 սեպտեմբերի 2012 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր լույս է տեսնում հայտնի բրիտանացի գրող, «Հարի Փոթեր» գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգի առաջին վեպը մեծահասակների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մռայլ կատակերգություն» ժանրին պատկանող գիրքը կկրի «The Casual Vacancy» («Պատահական վականսիա») անվանումը: Little, Brown & Co հրատարակչությունը հայտարարել է, որ վեպը լույս կտեսնի այս տարվա սեպտեմբերի 27-ին ողջ աշխարհում թղթային և էլեկտրոնային ձևաչափերով: Նոր գրքի շնորհանդեսը տեղի կունենա Լոնդոնի Էլիզաբեթ թագուհու անվան սրահում (Queen Elizabeth Hall) հինգշաբթի երեկոյան: Գրողը կընթերցի գրքից հատվածներ, կպատասխանի լսարանի հարցերին և ինքնագրեր կբաժանի: Հոկտեմբերի սկզբին Ռոուլինգը կներկայացնի իր նոր վեպը Չելտնեմի գրական փառատոնում: Գրքի գործողությունները ծավալվում են առաջին հայացքից իդիլիական Պեգֆորդ անգլիական տեղանքում, որտեղ պառակտում է տեղի ունենում ծխական խորհրդում ընտրությունների պատճառով: Ստեղծագործությունը սկսվում է հայտնի մարդու անսպասելի վախճանից, ինչը ցնցում է տեղի բնակիչներին: Պեգֆորդը վերածվում է պատերազմական իրավիճակում գտնվող քաղաքի, որտեղ հարուստ մարդիկ պայքարում են աղքատ բնակչության հետ, ծնողները վիճում են երեխաների հետ, կանայք՝ ամուսինների: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |