Արամայիս Ավագյան. Հայաստանում պակասում է սերվիզի մշակույթը![]() 27 սեպտեմբերի 2012 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ ունի, բայց պակասում է սերվիզի մշակույթը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ Արամայիս Ավագյանը: «Հայերը արտասահման են մեկնում հանգստանալու, որովհետև այստեղ պակասում է սպասարկման մշակույթը: Բացի այդ, Հայաստանում հանգստանալը շատ թանկ հաճույք է, և ստացվում է, որ արտասահմանում հանգստանալն ավելի էժան է: Օրինակ, Սևանում գները թանկ են, որովհետև սեփականատերերը պետք է ամբողջ տարվա վարձակալության համար վճարեն, մինչդեռ իրենց հաստատություններն ընդամենը մի քանի ամիս են գործում: Այդ իսկ պատճառով բարձր գներ են սահմանում, որպեսզի կարողանան վճարել ամբողջ տարվա վարձը»,- նշեց նա` հավելելով, որ այդ խնդիրը լուծելու համար պետությունը պետք է ճիշտ հարկային քաղաքականություն վարի: Դասախոսի խոսքով, սերվիզի և տուրիզմի ոլորտում Հայաստանը պետք է կիրառի միջազգային փորձը: «Հայաստանում մատուցվող վատ սպասարկումը բոլորովին կապված չէ սոցիալական պայմանների հետ: Դա խորհրդային ժամանակներից եկած սպասարկման մշակույթ է. այն ժամանակ մի քաղաքում երկու գաստրոնոմ կար. կամ մեկը պիտի գնայինք, կամ մյուսը, այսինքն` վաճառողը շահագրգռված չէր լավ սպասարկել, որպեսզի հենց իր մոտ գային առևտրի: Մենք հաճախորդի նկատմամբ մարդկային վերաբերմունք պիտի սովորենք, այդ թվում վրացիներից և թուրքերից»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |