ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր գրավոր միջնորդագիր է Ազգային Ժողով՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԺ) քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Այս մասին PanARMENIAN.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` շեշտելով, որ միջնորդությունը ներկայացվել է «միայն այսօր»:
Օրերս «Հրապարակ» օրաթերթը գրել էր, ըստ ԱԺ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրների` հնարավոր է, որ առաջիկա քառօրյայում ԱԺ-ն քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: