Երևանի գեղարվեստի թեքումով դպրոցների սաները սեմինարների են մասնակցել «Էրեբունի» թանգարանում![]() 28 սեպտեմբերի 2012 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հյուրընկալեց Երևանի գեղարվեստի թեքումով դպրոցների սաներին: Երևանի Ղ. Սարյանի անվ. արվեստի թիվ 1, Բ.Կանաչյանի անվ. արվեստի թիվ 17 և Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի թվով 15 աշակերտներ թանգարան էին այցելել «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում: Որպես նախագծի մասնակցային գործընկեր` արգելոց-թանգարանը արդեն ամիսներ շարունակ ընդունում է վերոնշյալ դպրոցների ստեղծագործող սաներին` 10- 15 տարեկան դպրոցականների, որոնք ունկնդրում են մեկնաբանություններ և բացատրություններ Էրեբունի ամրոցի պաշտամունքային-կրոնական, պալատական և տնտեսական կառույցների ճարտարապետության, պեղումներով բացահայտված առարկաների նյութի և նկարագրության վերաբերյալ: Հիմնական ցուցադրությանը ծանոթանալուց հետո, նրանք իրականացնում են նկարչության դասեր` բուն հնավայրում: Սեպտեմբերի 27-ի սեմինարին ընդառաջ` նշյալ դպրոցների սաները սեմինարի լսարանը զարդարել էին Էրեբունի ամրոցին և Երևանին նվիրված իրենց աշխատանքներով: Շատերը փորձեցին սեմինարի ընթացքում ևս անել ճեպանկարներ: Երեխաները խոստովանել են, որ անչափ սիրում են այցելել Հայաստանի հուշարձաններ և իրենց զգացածը թղթին հանձնել: Նրանք նույնիսկ ասել են, որ Հայաստանի տասնյակ հազարավոր հուշարձաններից իրենց հավասարապես սիրելի են բոլորը: Սեմինարի ավարտին Բ. Կանաչյանի անվ. արվեստի դպրոցի տնօրեն Ա. Մուրադյանը շնորհակալություն է հայտնել արգելոց-թանգարանին և առաջարկել սեմինարները դարձնել մշտապես գործող կրթական ծրագիր: Իսկ սեմինարի մասնակից դպրոցականներից շատերն էլ արգելոց-թանգարանին են նվիրել Էրեբունի ամրոցին վերաբերող իրենց աշխատանքները: Թեմատիկ սեմինարների հաջորդ դասը կկայանա 2012թ. հոկտեմբերի 2-ին` Երևանի Ն. Գոգոլի անվ. թիվ 35 դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Սեմինարները նախապատրաստվել են Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության և նախագծի մասնակցային գործընկեր «Էրեբունի» արգելոց-թանգարանի կողմից` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ: Նախագիծն իրականացվում է Վրաստանում (ԻԿՕՄՕՍ/Վրաստան, գլխավոր գործընկեր), Հայաստանում (ԻԿՕՄՕՍ/Հայաստան, գործընկեր) և Ուկրաինայում («Architectura I Prestizh», գործընկեր): Նախագծի շնորհանդեսը Հայաստանում տեղի է ունեցել 2012թ. հունիսի 15-ին` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |