Ատոմ Էգոյան. Ես ցնցված և վրդովված եմ այն մեղադրանքներից, որոնք առաջադրվել են Վարդան Օսկանյանի դեմ![]() 1 հոկտեմբերի 2012 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որը Սիվիլիթաս հիմնադրամի պատվո խրհրդի անդամ է, իր աջակցությունն է հայտնել Վարդան Օսկանյանին: Էգոյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.«Ես ճանաչում եմ Վարդան Օսկանյանին երկար տարիներ և համոզված եմ, որ նա փայլուն պետական գործիչ է, Հայաստանի բարգավաճման ու բարօրության նվիրյալ: Նա իրավամբ միջազգային հեղինակություն ունի՝ ունակ ստեղծելու կարևոր կապեր և բերելու ժողովրդավարական բարեփոխման թանկ գաղափարներ, ազատ մեդիա մի երկիր, որը դեռ չի թոթափել խորհրդային ժամանակաշրջանի ավելի քան 70 տարվա վերահսկողությունը: Այս գիտակցումով ես առանց վարանելու ընդունեցի Սիվիլիթասի ստեղծման գործում ներգրավվելու պարոն Օսկանյանի առաջարկը: Ես ականատեսն եմ եղել, թե ինչպես է կարևոր այս կազմակերպությունը նպաստել բաց և հրապարակային բանավեճին մի երկրում, որն ինձ համար թանկ է և որով ես հպարտ եմ: Սա է պատճառը, որ ես այսքան ցնցված եմ և վրդովված ներկայիս մեղադրանքներից, որոնք առաջադրվել են պարոն Օսկանյանի դեմ: Վարդան Օսկանյանին հալածելը պախարակելի և քաղաքական դրդապատճառներ ունեցող արարք է, որը չափազանց վտանգավոր է երկրի առողջության համար: Հայաստանի գլխավոր դատախազին ես հորդորում եմ լրջորեն հաշվի առնել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և շինծու մեղադրանքներով դատապարտելու հետևանքները: Այս գործողությանը մեծագույն մտահոգությամբ հետևում են բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են խոսքի ազատությամբ իրապես ժողովրդակավարական և ժամանակակից երկրում: Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը մեղադրվում է փողերի լվացման գործում, իսկ Գլխավոր դատախազը օրերս միջնորդություն է ներկայացրել նրան անձեռնմխելիությունից զրկելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |