ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՎՐԱՍՏԱՆ Է ՈՒՂԵՎՈՐՎԵԼ ԱՌԱՋԻՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԼԱՍՏԱՆԱՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԵՌՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Հայաստանի համար նախատեսված բեռներով առաջին եկաթուղային լաստանավը նախօրեին Կովկաս նավահանգստից (Ռուսաստան) մեկնել է Փոթի (Վրաստան), հաղորդում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը: Առաջին ուղերթն է կատարում «Անենկով» լաստանավը 18 վագոններով, որոնք բեռնված են ցորենով եւ եգիպտացորենով: Երկրորդ ուղերթը, նույնպես ցորենով, նախատեսվում է հաջորդ շաբաթվա սկզբում: Կովկաս (Ռուսաստան, Կրասնոդարի երկրամաս) եւ Փոթի ( Վրաստան) նավահանգիստների միջեւ երկաթուղա-լաստանավային հաղորդակցություն բացելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2005 թ. հունվարի 10-ին Թբիլիսիյում: Կողմերը նաեւ ստորագրել են համաձայնագիր բեռնափոխադրումների կանոնների եւ շահագործման ժամանակավոր կանոնների մասին: Սեւ եւ Ազովի ծովերով լաստանավային փոխադրման բացումը հատկապես կարեւոր է վերջին 12 տարիների ընթացքում Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ցամաքային երկաթուղային հաղորդակցության բացակայության պայմաններում: Այն դադարեցվել է 1992 թ. օգոստոսին Աբխազիայում զինված հակամարտության ծավալումից հետո: «Փոթի-Կովկաս» լաստանավային անցումից կօգտվեն ոչ միայն Վրաստանն ու Ռուսաստանը, այլ նաեւ Հայաստանը, Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիան:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---