1 հոկտեմբերի 2012 - 18:24 AMT
Զորավարժությունների ժամանակ Արցախում զինապարտ նռնակաձիգ է զոհվել

Սեպտեմբերի 30-ին ՊԲ արևելյան ուղղությամբ անցկացված զորավարժության մարտական հրաձգության փուլի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է 1985թ. ծնված զինապարտ նռնակաձիգ, շարքային Գարիկ Յակովի Ղազարյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: