ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի միջոցառումների ծրագիրը: «Ծրագիրը կազմված է 30 կետերից եւ շոշափում է ֆինանսական վարչարարության բարելավումը, բանկային ոլորտի ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, գործարար հանրության ակտիվացման աճը, Հայաստանի բնակչության պահանջների բավարարումը հասարակական ծառայությունների ոլորտում, գյուղատնտեսության եւ մարդասիրական ոլորտներում համագործակցության ամրապնդումը»,- տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Հայաստանը լիազորված է մասնակցելու ամերիկյան կորպորացիայի «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում եւ պետք է ապահովի առաջընթացը ծրագրի կողմից ամրագրված ոլորտներում: «Ծրագիրը նպաստում է նրան, որ մենք մեր առաջ դնենք հստակ խնդիրներ, եւ ապահովում է համագործակցությունը կառավարական մակարդակով` հանուն հայ ժողովրդի պայծառ ապագայի»,- ստորագրման արարողությանը նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---