«Ժամանակ». Արմեն Գևորգյանն ուզում է վարչապե՞տ դառնալ

«Ժամանակ». Արմեն Գևորգյանն ուզում է վարչապե՞տ դառնալ

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Կոնյակի գործարանի հարևանությամբ գտնվող ԲՀԿ գրասենյակում ԲՀԿ ղեկավար կազմի հանդիպման ժամանակ քննարկվել են նաև վարչապետի թեկնածուի հետ կապված հարցեր։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցներին ասել է՝ մենք պետք է շարունակենք քննադատել վարչապետի տնտեսական քաղաքականությունը, քանի որ այս ամիսների ընթացքում քննադատել ենք և չենք կարող ետ կանգնել այդ քննադատություններից։ Գագիկ Ծառուկյանը կուսակիցներին նաև հանձնարարել է՝ եթե ձեզ հարցնեն, թե ով է վարչապետի ձեր նախընտրած թեկնածուն, կպատասխանեք՝ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանն, իհարկե, «Ժամանակի» հետ զրույցում հերքեց լուրը՝ ասելով, որ նման քննարկում չի եղել»,- գրում է «Ժամանակը»:

«Ժամանակ». Արմեն Գևորգյանն ուզում է վարչապե՞տ դառնալ

 Ուշագրավ
---