ԿՈՎԿԱՍ-ՓՈԹԻ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿԻԶԲ Է ԴՐԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԼՈՒՐՋ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ25 մարտի 2005 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Կովկաս- Փոթի նավահանգիստներով լաստանավային փոխադրաուղու աշխատանքը սկիզբ է դրել հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցությունը խոչընդոտող լուրջ տրանսպորտային խնդրի լուծմանը: Այս մասին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների այսօր Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` տրանսպորտային բաղադրիչը շատ կարեւոր է տնտեսական համագործակցությունում: «Իհարկե, այդ երթուղու յուրացման համար հարկավոր է ժամանակ, հաշվարկներ, տարիֆների եւ գների հարցերի լուծում: Սակայն ես համոզված եմ, որ լաստանավային փոխադրաուղու աշխատանքի սկսմամբ բացվում են հեռանկարներ, որոնց մասին մենք վերջին տարիներին չենք խոսել»,- ավելացրել է Ռ. Քոչարյանը: Վ. Պուտինն իր հերթին հիշեցնելով, որ այսօր «Կովկաս» նավահանգստից Փոթի է ուղեւորվել առաջին երկաթուղային լաստանավը Վրաստանի համար բեռով, նշել է, որ հետագայում նախատեսվում է լաստանավն օգտագործել նաեւ Հայաստան արտադրանք տեղափոխելու համար: «Հուսով ենք, որ այս գիծը կաշխատի տարածաշրջանի բոլոր երկրների շահերի օգտին եւ կներգրավվեն նաեւ մասնավոր ներդրումներ»,- նշել է Ռուսաստանի նախագահը: Վ.Պուտինի կարծիքով` նման քայլերը լայն հնարավորություններ կբացեն բիզնեսի համար եւ կծառայեն լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, կբարձրացնեն տարածաշրջանի տնտեսական կյանքի ինտենսիվությունը եւ կնպաստեն ինտեգրմանն ուղղված գործընթացների ամրապնդմանը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |