Հենրիխ Մխիթարյան. Չեմպիոնների լիգայի խաղում «Յուվենտուսը» ոչնչով չզարմացրեց մեզ![]() 3 հոկտեմբերի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - «Շախտյորի» ֆուտբոլիստտները պատրաստ էին Չեմպիոնների լիգայում Թուրինի «Յուվենտուսի» հետ խաղին, իսկ իտալացիների թիմը ոչնչով չզարմացրեց «Շախտյորի» ֆուտբոլիստներին, հայտարարել է ուկրաինական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: E խմբի հանդիպումը կայացել է Թուրինում և ավարտվել 1:1 հաշվով: «Մենք շատ գոլային պահեր ունեինք, որոնք կարող էին հաղթանակ ապահովել: Մեր թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ ամեն բան արեց հաղթանակի համար և Միրչա Լուչեսկուն գոհ է մեզանից: Սակայն չի կարելի ասել, որ այս խաղի հաշիվը լիովին բավարարում է մեզ: Կարծում եմ, որ մենք ավելի լավ էինք խաղում: Տեսնենք, թե ինչ կլինի պատասխան խաղում»,-ասել է Մխիթարյանը: E խմբում առաջատարներ են «Չելսին» և «Շախտյորը»: Հոկտեմեբերի 23-ին թիմերը կհանդիպեն Դոնեցկում: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |