Գերմանիայի դեսպանը Հայաստանի ԵՄ անդամակցության մասին. «Ճանապարհը գցված է, մնում է հետևել ընթացքին»![]() 3 հոկտեմբերի 2012 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ը Գերմանիայում ազգային տոն է ՝ միավորման օրը: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանը: Դիվանագիտության մեջ իրեն «ծեր նապաստակ» բնորոշող Ռայներ Մորելին արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում է: Հայաստան-Գերմանիա հարաբերությունները դիվանագետը գերազանց է գնահատում: Նախորդ տարի 250 մլն եվրոյի երկկողմ առևտրաշրջանառություն ենք գրանցել: ԵՄ երկրներից Գերմանիան Հայաստանի ամենախոշոր գործընկերներից է: «Իհարկե, կարելի էր ավելին անել, բայց այսօրվա արդյունն էլ 20 տարվա աշխատանքով է ստեղծվել: Հարաբերությունները գնալով ավելի են զարգանում՝ առավել սերտ մշակույթի ոլորտում: Գերմանացի հնագետներն այստեղ ուսումնասիրում և թվայնացնում են մեծածավալ ժայռապատկերներ: Շուտով Մայնցում մեծ ցուցահանդես կլինի՝ հայ գրատպության 500-ամյակի առիթով, Երևանում էլ տնտեսական ֆորում է կազմակերպվելու»: Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին դեսպանն ասաց. «Ճանապարհը գցված է, մնում է հետևել ընթացքին: Իսկ թե ինչքան արագ այն կլինի, կախված է Հայաստանից»: Հայաստանի կողմից Շենգեն գոտու մեջ մտնող երկրների հետ վիզային ռեժիմի միակողմանի հանումը դեսպանը դրական գնահատեց: Քանի որ մանրամասներին դեռևս տեղյակ չէր, պատասխան քայլի մասին նախընտրեց լուրջ հայտարարություններ չանել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |