«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 10-ը![]() 3 հոկտեմբերի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - «Հարսնաքարի» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Մեղադրյալ Արման Բաղդասարային փաստաբանը փոխվել է, նոր փաստաբան է նշանակվել Վաշարշակ Գևորգյանը, որը դատարանից պահանջեց իրեն 2 շաբաթ տրամադրել նյութերին ծանոթանալու համար, սակայն դատարանը գտավ, որ գործի նյութերին ծանոթանալու համար 7 օրը բավարարար է : Նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 10-ը: Դատախազն առաջարկեց, որ նիստեր նշանակվեն շաբաթական 2 անգամ, քանի որ օբեյկտիվ պատճառներով դրանք հետաձգվում են: Այսուհետ դատական նիստերը կլինեն չորեքշաբթի և ուրբաթ օրերն: Նշենք, որ մեղադրող կողմի փաստաբան Վահե Գրիգորյանը նիստին ներկա չէր: Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |