Ռ. Կիրակոսյան. «Օսկանյանի գործը» կապված չէ նրա արևմտամետ կողմնորոշման հետ, այլ ուղերձ է Քոչարյանին ու Ծառուկյանին

Ռ. Կիրակոսյան. «Օսկանյանի գործը» կապված չէ նրա արևմտամետ կողմնորոշման հետ, այլ ուղերձ է Քոչարյանին ու Ծառուկյանին

PanARMENIAN.Net - Վարդան Օսկանյանի գործն ու նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը կապված չէ նրա արևմտամետ կողմնորոշման հետ, գտնում է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Դա կապված է ներքաղաքական զարգացումների հետ, ոչ թե ԱՄՆ կամ Ռուսատանի հետ հարաբերությունների»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ Կիրակոսյանի, հավանաբար, դա ուղերձ է գործող իշխանությունների կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Քաղաքագետը նշել է նաև, որ «այժմ հայկական հանրությունը գիտակցաբար թե անգիտակցաբար կբարձրացնի Օսկանյանի կերպարը՝ ընկալելով նրան որպես զոհ»: «Աղվան Հովսեփյանը ևս գիտակցաբար թե անգիտակցաբար բարձրացնում է Օսկանյանի անձը որպես նախագահական ընտրությունների թեկնածու»,-հավելել է նա:

Նա նշել է նաև, որ Օսկանյանի գործը քաղաքական գործընթաց է, և որ «դատախազի հիասթափեցնող խոսքը խորհրդարանում վկայում է, որ նա ինքն էլ այնքան էլ չի հասկանում, թե ինչում է մեղադրվում Օսկանյանը»:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Վորդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցների յուրացման քրեական գործի շրջանակներում պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---