Ստամբուլում ձերբակալված թունիսցիները ոչ մի առնչություն չունեն Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության հետ

Ստամբուլում ձերբակալված թունիսցիները ոչ մի առնչություն չունեն Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության հետ

PanARMENIAN.Net - Թունիսի երկու քաղաքացիներ, որոնք ձերբակալվել են Ստամբուլի օդանավակայանում` Լիբիայում ԱՄՆ դեսպանի սպանության կասկածանքով, միջադեպին մասնակից չեն եղել և կարտահանձնվեն Թուրքիայից: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով տեղական ԶԼՄ-ներին:

Այդ անձիք ձերբակալվել էին Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում: Ստամբուլի անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնում հարցաքննությունից հետո պարզվել է, որ ձերբակալվածնեը չեն մասնակցել Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակմանը: Տեղական պարբերականի տվյալներով, այդ մարդիկ ներկայումս սպասում են իրենց արտահանձնմանը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---