The New York Times պարբերականը հրապարակել է տեղեկատվություն այն մասին, որ նախորդ շաբաթ իրանական պատվիրակության ներկայացուցիչներն օգտագործել են Նյու Յորքում կայացած Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջան կատարած այցը, որպեսզի Արևմուտքի երկրներին ներկայացնեն իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման նոր ծրագիրը:
Ըստ հրապարակվող տվյալների, իրանցիները որպես հիմք են վերցրել ԵՄ առաջարկած ծրագիրը, որը քննարկվել է այս տարվա հուլիսին:
Այս ծրագիրը նախատեսում է պատժամիջոցների աստիճանական թուլացում, եթե Իրանն աստիճանաբար դադարեցնի իր միջուկային մշակումները, որոնք անհանգստություն են առաջացնում միջազգային հանրության մոտ: