«Հայկական ժամանակ». Ռոբերտ Քոչարյանի առաջադրվելու հարցը![]() 6 հոկտեմբերի 2012 - 09:45 AMT PanARMENIAN.Net - Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը 2013 թվականին նախագահի թեկնածու առաջադրվի` «ՀԺ»-ի թղթակցի այս հարցին Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ պատասխանել է. «Ես այդ հարցը նրա հետ չեմ քննարկել»: Այսինքն, չե՞ք բացառում, որ նա, այնուամենայնիվ, առաջադրվի` փորձել է կոնկրետացնել թղթակիցը: «Ես ոչ բացառում եմ, ոչ` չեմ բացառում, ես ընդամենը ասում եմ, որ այդ հարցը նրա հետ չեմ քննարկել»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը: Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցը քաղաքական և հասարակական շրջանակներում ամենաքննարկվողներից է. ոմանք բացառում են նրա առաջադրումը, ոմանք` հակառակը: Երեկ ավելի ուշ կայքերից մեկում տեղեկատվություն հայտնվեց, որ Քոչարյանն արտասահմանից արդեն քաղաքական PR մասնագետներ է հրավիրել և լրջորեն պատրաստվում է վերադարձի: Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը թերթի թղթակցի հարցին` վկայում է այն մասին, որ հարցը դեռևս փակված չէ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |