Այսօր` հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ Գյուղական համայնքների երկրորդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստը, որին մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա իր ելույթում նշեց, որ Հայաստանում կան նկատելի ձեռքբերումներ, սակայն չունենք հասարակական միջավայր, որտեղ մարդիկ հավատում են հաջողությանը: Ըստ նրա, մարդիկ դժգոհ են, հատկապես սոցիալական հարցերում: Չկա նաև առաջնորդի հանդեպ վստահություն: Նախագահն ասաց, որ պետք է փոխվի այս իրավիճակը, մարդիկ պետք է արդյունքներ տեսնեն և վստահ լինեն, որ այդ գործողությունները նպատակին են հասնում: Նա գտնւմ է, որ յուրաքանչյուր անպատասխանատու քայլով կարելի է կորցնել այս վստահությունը: Եթե ընտրվել են, պետք է պատրաստ լինեն ծառայելու նրանց, ովքեր նրանց ընտրել են, անել ամեն ինչ, որ մարդիկ չզղջան, որ ընտրել են այդ մարդկանց: «Կառավարել, նշանակում է ծառայել գաղափարին»,-ասաց Սերժ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ համաժողովին, ինչպես անցած տարի, մասնակցում են 100 գյուղապետեր: «Մեր բոլոր սպասլիքներն այս համաժողովից իսկապես արդարանում են, և մեր գյուղապետերի կողմից կա հետաքրքրվածություն»,-ասաց Տերտերյանը: Նրա խոսքով այստեղ գյուղացիները գյուղապետերի միջոցով բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, իսկ նրանք ճշտում են իրենց անելիքները առաջիկա տարում:
Համաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանեց ներկաների հարցերին: Խոսելով գյուղական համայնքների մասին, նա ասաց, որ մեկ անգամ ևս ասել, որ ծրագրերը կապված գյուղատնտեսության զարգացման հետ, շարունակվելու են: Խոսքը շուկայականից էժան սերմացուի, պարարտանյութերի և գյուղտխնիկա հատկացնելու մասին է: Կառավարության ջանքերն ուղված են նրան, որ տեխնիկայի մեծ քանակ ձեռք բերվի և երկարաժամկետ վարկեր տրամադրվի: Նախագահը խոստացավ, որ այն համայնքներում, որտեղ այն հաջղությամբ իրականացվի այս ծրագիրը, այն կլինի շարունակական: